Պատգամավորների անունները, ովքեր համաձայնություն տվեցին Նիկա Մելիայի՝ պատգամավորական գործունեության դադարեցմանը, գրվելու են պատմության մեջ՝ որպես դավաճաններ:
Այսպես է արտահայտվել «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միության առաջնորդներից Գեորգի Վաշաձեն:
«Խայտառակություն է: Թող հիմա նրանցից մեկը խոսի ինձ հետ՝ ինչ է նշանակում խորհրդարանական ինստիտուտը: Նրանք խախտել են Վրաստանի շահերը: Գավրիլովի կողմից տրված հրահանգները կատարվել են այս խորհրդարանի անդամների կողմից, նրանց, ովքեր ձայն են տվել Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն», — ասել է Վաշաձեն:
Ակցիայի ընթացքում լսվել է՝ «ստրուկներ» վանկարկումը: