Ռուսաստանից Վրաստանի ուղղությամբ ավիատոմսերի գները մոտավորապես 34 տոկոսով թանկացել են: „РБК“-ի տեղեկատվությամբ՝ ամենամատչելի տոմսն այս պահին արժե 7 հազար ռուբլի, տարանցման դեպքում՝ 9,5 հազար ռուբլի: Գների բարձրացման պատճառը նշվում է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը և Վլադիմիր Պուտինի կողմից ավիաչվերթների ընթացիկ տարվա հուլիսի 8-ից արգելումը:
Ուղիղ չվերթների գները վերաբերում են մինչև հուլիսի 8-ը ժամանակահատվածին, տարանցմանը՝ հուլիսի 8-ից հետո:
Պատվերները հիմնականում ընդունում են թուրքական ավիաուղիները Ստամբուլով և AZAL ընկերությունը Բաքվով: