«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Կոբա Նակղոփիան հրապարակել է այն մարդկանց անունները, որոնք Նիկա Մելիայի դեմ ցուցմունք են տվել: Ըստ նրա, այդ անձինք կապված են իրավապահ մարմինների և իշխող թիմի հետ:
«Երևի ոչ ոք չի հավատա, որ մեղադրանքն արդարադատության հետ ընդհանուր որևէ կապ չունի: Սա քաղաքական հետապնդում է: Գիտե՞ք ովքեր են վկաները․ պետական անվտանգության ծառայության աշխատակից Սանդրո Բարամաշվիլին, ՆԳՆ աշխատակից Ալեքսի Բուիշվիլին, շրջանային բաժանմունքի պետի տեղակալ Իրակլի Շաիշմելաշվիլին, 2018 թվականի ընտրություններին ակտիվ մասնակցություն ունեցող Նաթիա Բերիձեն»,- հայտարարել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և կալանելու համաձայնություն ստանալու համար: