Wizz Air հունգարա-լեհական ավիաընկերությունը Եվրոպայի ուղղությամբ 12 նոր ուղիղ ավիաչվերթներ է ավելացրել:
Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Բադեն, Վենեցիա, Նեապոլ, Նիցա, Պիզա, Ստոկհոլմ, Նյուրնբերգ, Պոզնան, Հերակլիոն, Տուրկու․ այս ուղղություններով Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանից Wizz Air ընկերությունը AIRBUS A 320 տեսակի օդանավերով չվերթներ կիրականացնի:
2019 թվականի վերջից չվերթներ կիրկանացվեն ԵՄ երկրների 7 ուղղությամբ՝ Պոզնան, Համբուրգ, Նեապոլ, Վենեցիա, Պիզա, Ֆրանկֆուրտ և Բադեն, իսկ 2020 թվականի ամառվանից չվերթները կսկսվեն դեպի Ստոկհոլմ, Նյուրնբերգ, Տուրկու, Նիցա, Հերակլիոն քաղաքների ուղղությամբ: