Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր միացել է խորհրդարանի դիմաց արդեն 6-րդ օրը շարունակ ցույց անող հանրությանը:
Մարգվելաշվիլին ակցիայի մասնակիցներին ասել է, որ այսօր Վրաստանի պատմությունը շատ հպարտ, սակայն արյունոտ բառերով է գրվում: Նա հույս է հայտնել, որ շատ մաքուր և լուսավոր ապագա է սպասվում:
Նախկին նախագահը ցուցարարներին դիմել է հումորով՝ ասելով․ Կոբախիձե էտա ռազ, Գախարիա էտա դվա: Մարգվելաշվիլին վերջում դիմել է միջազգային գործընկերներին, կոչ անելով, որ նրանք գան ու տեսնեն, թե ինչպես է նոր Վրաստանը պայքարում ռուսական փափուկ ուժի դեմ:
«Ձեզ հետ եմ և ձեզ հետ կլինեմ մինչև հաղթանակ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին ցուցարարներին:
Հատկանշական է, որ երեկ էլ Մարգվելաշվիլիի կինն էր միացել ցուցարարներին։