Վրաստանի խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել:
Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել ցույցի ժամանակ խմբակային բռնությունների ղեկավարման և մասնակցության համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով:
Գլխավոր դատախազությունը, կանոնադրության համաձայն, օրենսդիր մարմնին տեղեկացրել է խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և դիմել է կալանելու համաձայնություն ստանալու համար: