Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, կոչ է արել հավատացյալներին այս տարի հանգստանալ Վրաստանում:
«Ս.թ. հունիսի 19-ից զարգացած իրադարձությունները հնարավոր է լրջորեն վնասեն տուրիստական ծառայությունների ոլորտում ներգրավված մեր բազմաթիվ քաղաքացիներին, քանի որ նրանցից շատերը վարկեր են վերցրել և դրանք մարելու հարցում խնդիրներ կունենան: Այս պատճառով խնդրում ենք իշխանություններին և բանկերի ղեկավարներին, առավելագույն կերպով ընդառաջել տուրիստական ոլորտում աշխատող վարկառուներին: Միևնույն ժամանակ, խնդրում ենք մեր հավատացյալներին, ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի առավելությունը տալ Վրաստանում հանգստին»,- նշված է հայտարարության մեջ: