Վրաստանի «Միավորված ընդդիմության» արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն իշխանությանը կոչ է արել ժամանակին բավարարել ցուցարարների պահանջը:
«Եթե չեք ուզում Գախարիայի փրկության համար կործանել պետությունը, կատարե՛ք ժողովրդի պահանջը»,- ասել է Վաշաձեն:
Նրա խոսքով, քաոս ու վրեժ չի ուզում և պատրաստ է երկխոսության:
«Ի դեպ՝ երկխոսության համար պատրաստ էինք նաև այն գիշեր, երբ արցունքաբեր գազ արձակեցին մեր դեմքին: Այս պատճառով, որքան հնարավոր է խորհրդարանն արագ պետք է փոխվի ու դառնա այն, ինչի համար ստեղծվել է։ Այնտեղ պետք է քննարկվեն այն համակարգային ճգնաժամերն ու հարցերը, որոնք այսօր անհանգստացնում են Վրաստանի քաղաքացիներին»,- ասել է Վաշաձեն: