Վրաստանի խորհրդարանի առաջ այսօր ժամը 19:00-ին կվերսկսի ակցիան: Ակցիայի կազմակերպիչների խոսքով, եթե իշխանությունները չբավարարեն իրենց պահանջները, հանրահավաքները ավելի լայնամասշտաբ կդառնան:
Այսօր թբիլիսյան ակցիային զուգահեռ հանրահավաք է նախատեսվում նաև Բաթումիում ու Փոթիում:
Ակցիայի մասնակիցների պահանջով պետք է հրաժարական տա ՆԳ նախարար Գիորգի Գախարիան և ազատ արձակվեն հունիսի լույս 21-ի գիշերը բոլոր ձերբակալվածները:
Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջներից մեկը՝ 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգով անցկացումը, երեկ իշխող կուսակցության կողմից բավարարվեց: