Զբոսաշրջիկը, որ այսօր բարձրությունից ընկել էր հորդառատ անձրևի ու քամու ժամանակ, հիվանդանոցում մահացել է:
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում եղանակը տհաճ անակնկալներ է մատուցել. կոտրված ու արմատախիլ արված ծառեր, պոկված տանիքներ, վնասված մեքենաներ, ավազով և քարով ու հեղեղներով լի փողոցներ: Չեղավ նաև առանց մարդկային կորուտսների: Ավելի վաղ հաղորդել էինք որ կորեացի 3 զբոսաշրջիկ ընկել է բարձրությունից, նրանցից մեկը տեղում մահացել էր: Երրորդ տուժածը ներկայումս ստացիոնար բուժում է ստանում Թբիլիսիի Amtel Hospital-ում: