Վրաստանում իշխում է ռուսատյացության հիստերիա, որը հմտորեն թեժացվում է անջատողական տարրերով:
Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ-ի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՌԻԱ նովոստին: Պեսկովն ասել է, որ սա ցավալի է, քանի որ Վրաստանը ներքին ճգնաժամ է ապրում, սակայն Կրեմլը դա իր գործը չի համարում:
«Մեր գործն այն դեպքում է, երբ այս ամենը հակառուսական բնույթ է կրում: Ահա դա մեզ ստիպում է անհանգստանալ» — ասել է մամուլի խոսնակը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտոնական Մասկվան սահմանափակումների մասին էր հայտնել, Պեսկովն ասել է, թե ստիպված էին նման միջոցների դիմել, ու դրանք չեղարկելու մասին կարելի է մտածել միայն այն բանից հետո, երբ կնվազի հակառուսական հռետորաբանությունը: