Րոպեներ առաջ ավարտվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհդի նիստը, ինչից հետո մամուլի համար հատուկ հայտարարությամբ հանդես եկան կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Լրագրողների հարցերին պատասխանեցին նաեւ վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև քաղխորհրդի ղեկավար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Իշխող կուսակցության հերկայացուցիչները շրջանցեցին Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարաիայի հրաժարականի մասին հարցերը, ինչպես նաև չխոսեցին այն մասին, թե ով է տվել հունիսի լույս 21-ի ցույցը ցրելու հրամանը:
Կալաձեն անդրադարձավ քաղխորհրդի որոշմանն այն մասին, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կկայանան արդեն համամասնական ընտրակարգով:
«Ամենակարևորն այն է, որ զրոյական շեմ է սահմանվում, ինչի արդյունքում մենք բոլոր քաղաքական կուսակցություններին հնարավորություն ենք տալիս հայտնվել խորհրդարանում, ներկայացնել իրենց կածիքը տարբեր հարցերի շուրջ: Սա հնարավորություն կտա, որ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ կարողանան խոսել հենց խորհրդարանում: Կարծում եմ, որ վրացական երազանքն այս համակարգով ևս հաջողության կհասնի»,- նշեց Կալաձեն:
Անդրադառնալով հունիսի լույս 21-ի գիշերը ցուցարարներին ցրելու հարցին, Կալաձեն հիշեցրեց, որ խորհրդարանի արդեն նախկին խոսնակ Կոբախիձեն ադ ընթացքում ընդհատեց այցն Ադրբեջանում, ինչն արժանապատիվ քայլ էր, մինչդեռ ցույցի ժամանակ խորհրդարանի շենքը գրոհելու գաղափարը պատկանում էր տարածքում գտնվող քաղաքական գործիչներին: