Վրաստանում վերջին օրերի զարգացումներին եւ ռուս վրացական հարաբերությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: Նա մասնավորապես կոչ է արել Վրաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Միրոնովի նշել է, որ վրացական ապրանքների ներկրման արգելքն ադեկվատ արձագանք կլինի Թբիլիսիում հակառուսական տրամադրությունների և վրացական իշխանությունների ապակառուցողական հայտարարություններին, փոխանցում է «ՌԻԱ»-ն:
«Եկեք ուղիղ խոսենք. Վրաստանից մթերքի և գինու ներկրումը այդ երկրի տնտեսության համար բարեգործություն է մեր կողմից եւ այս բարեգործությունն անում ենք տեղի գինեգործների ու գյուղարտադրողների հաշվին: Եթե Թբիլիսին ի վիճակի չէ գնահատել բարի կամքի ժեստերը, իմաստ չեմ տեսնում առևտրական կապերի շարունակականությունը մի երկրի հետ, որը պարբերաբար հակառուսական քաղաքականությամբ էհանդես գալիս»,- ասել է Միրոնովը: