Օգոստոս ամսվա ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությանը երկրում գործող թվով 13 ընկերություն գումար է նվիրաբերել: Կուսակցությունների ֆինանսական գործունեության մոնիտորինգի ծառայությունից «interpressnews»-ին հայտնել են, որ «Վրացական երազանք»-ի հաշվեհամարին «GMP» ՍՊԸ-ն 120 հազար, Georgian Travel Group և «Coca-Cola Bottlers Georgia-ն 30 հազարական, «Prime» ընկերությունը 100 հազար լարի է փոխանցել:
Իշխող`«Վրացական երազանք» կուսակցությանը գումար նվիրաբերած ընկերությունների թվում են նաև «Miso Leader Credit» (120 000 լարի), «Նոր Վրաստան — 555» (120 000 լարի), «Dar Building» (100 000 լարի), «Geogrand Beth» (100 000 լարի,) T & R Distribution”– (15 000 լարի), «VIP +» (80 000 լարի) ՍՊԸ-ները:
Բացի «Վրացական երազանքի»-ից, օգոստոս ամսվա ընթացքում քաղաքական երկու կուսակցություններ ևս նվիրատվություն են ստացել: «Ցիտեդելի» ընկերությունը «Գիրչի» կուսակցությանը 10 հազար լարիի, իսկ «Փոթիի մեքենաշինական գործարան»-ը «Ազգային ֆորում»-ին 600 լարիի չափով նվիրատվություն է արել: