«Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի այցը կարևորագույն ուղերձ է՝ մեր երկրի զարգացման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության տեսանկյունից» — հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին՝ Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որի շրջանակներում Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Այս այցը նաև կարևոր է Վրաստանի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների աջակցության ու ճանաչման տեսանկյունից»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կվիրիկաշվիլին տեղեկացրել է նաև, որ այցի շրջանակներում կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողվի նիստը, որտեղ կքննարկվեն հիմնական փաթեթի իրականացման հարցերը. «Դա կարևոր է մեր երկրի պաշտպանունակության ուժեղացման և եվրաատլատյան ընտանիքում իտեգրվելու տեսանկյունից»: