18-ամյա աղջիկը, որ նախօրեի գիշերը Թբիլիսիի անկարգությունների ժամանակ ծանր վնասվածք է ստացել, ինչի հետևանքով կորցրել է մեկ աչքը, պարզվում է՝ ցուցարար չէր, այլ պատահաբար է այդ պահին հայտնվել ակցիայի էպիկենտրոնում:
Տուժածի հարազատներն ասել են, որ նա աշխատատում էր մոտակայքում, սուպերմարկետներից մեկում, իսկ ցույցի պահին հերթափոխից տուն էր վերադառնում:
Այսօրվա ակցիայի մի շարք մասնակիցներ, ի նշան սոլիդարության, աչքերից մեկը վիրակապով փակել են, որոնց վրա գրված է 20 տոկոս։ Սա ի նշան այն բանի, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը երկրի վերահսկողությունից դուրս է:
Աղջիկը ծանր վիրահատություն է տարել: Նրա աչքը փրկել չի հաջողվել: Հավանաբար վնասվածքը ստացել է ռետինե փամփուշտից:
Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ նախօրեի անկարգությունների հետևանքով 240 մարդ է տուժել, որոնցից 80-ը՝ իրավապահ, 30-ը՝ լրագրողներ, օպերատորներ ու լուսանկարիչներ: