«Մի՛ կրակիր ինձ վրա» պաստառներով և կոչերով, ինչպես նաև նախորդ օրը վիրավորված իրենց գործընկերների լուսանկարները ձեռքներին լրագրողական համայնքի ներկայացուցիչները սուլելով նստացույց անցկացրին Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում:
Մառնեուլիի լրագրողները ևս միացել էին լրագրողների էթիկայի խարտիայի կազմակերպած բողոքի ցույցին:
«Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքում ենք երեկ՝ հունիսի 20-ին, Թբիլիսիում խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության գործողությունների ընթացքում լրագրողների իրավունքների խախտման համար», — ասում են տեղական ԶԼՄ-ների՝ «Ռադիո Մառնեուլիի», «Մառնեուլի TV-ի», «24 NEWS» և «NSA.GE» լրագրողները: Լրագրողներին էին միացել նաև քաղաքացիական ակտիվիստներ:
Միաժամանակ, Ախալցիխեում ևս միացել են խաղաղ ցույցին՝ ի աջակցություն խորհրդարանի մոտ տեղի ունեցած զարգացումների ընթացքում տուժած լրագրողների:
Լուսանկարը՝ marneulifm.ge