Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ երեկ գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիային հետևած բախումների ժամանակ տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան։
«Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։