Սոցցանցերում տարածվում են պաշտոնյաների հեռախոսահամարները

Սոցցանցերում վրացի օգտատերերը տարածում են Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հեռախոսահամարը: Համարին կից կոչ է արվում․ «եթե ասելիք ունեք, զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք այս հեռախոսահամարին»:

Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի խորհրդարանի առջև բախումներով ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նաև Գիորգի Գախարիայի հրաժարականը, ով ի պատասխան նշել է, որ ոչ ոք չի պատրաստվում հրաժարական տալ:

Ցույցի մասնակիցները պահանջում էին նաև խորհրդաարանի խոսնակի, ՆԳ նախարարի և ՊԱԾ-ի ղեկավարի հրաժարականը:

Թբիլիսիում երեկ մոբիլիզացվել է Ներքին գործերի նախարարության գրեթե ողջ աշխատակազմը, նաև շրջաններից հատուկջոկատայիններ, ցուցարարների նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենա:

Վիրավորների թիվը հասնում է 240-ի, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների ևս 200-ը բերման է ենթարկվել: Ցույցի ընթացքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: