Ռուս պատգամավորն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Վրաստան: ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ
Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է․ «ցանկալի է, որ ռուս զբոսաշրջիկները զերծ մնան Վրաստան այցերից այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել»:
Նշված տեղեկատվությունը տարածել է «Ռիա Նովոստին»: Ջաբարովի խոսքով, Վրաստանում առկա իրավիճակից ելնելով, լավ կլինի, որ զբոսաշրջիկները ռիսկի չդիմեն: