Վրաստանում են գտնվում Էստոնիայի պաշտպանության լիգայի ներկայացուցիչները

Եռօրյա պաշտոնական այցով Վրաստանում են գտնվում Էստոնիայի պաշտպանության լիգայի ներկայացուցիչները:  Պաշտպանության լիգայի ղեկավար, բրիգադի գեներալ  Մեելիս Կիլիի ղեկավարած պատվիրակությանը Թբիլիսիում  դիմավորել է Վրաստանի Զինված ուժերի կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալ Գիորգի Սուրմավան:
Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են փորձի փոխանակման հնարավոր ծրագրերին, երկկողմ համագործակցությանն ու  ԶՈՒ-ում  առաջիկա բարեփոխումներին:

Էստոնիայի պատվիրարկությունը հանդիպել է նաև Վրաստանի ազգային գվարդիայի ղեկավար Լևան Գամղրելիձեին: Ազգային գվարդիայում կողմերը քննարկել են համագործակցության ծրագրերի  հեռանկարները:

Այցի շրջանակներում Էստոնիայի պաշտպանության լիգայի ներկայացուցիչները հանդիպել են նաև Վրաստանի կիբեռանվտանգության բյուրոյի ղեկավարության հետ: Տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

 

Թողնել պատասխան