Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ժամանել է խորհրդարան, սակայն նա մեկնաբանություն չի արել շենքի առջև ընթացող ակցիայի վերաբերյալ։
Խորհրդարան են այսօր այցելել նաև ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք անդամներ:
«Ալիք մեդիան» հաղորդում է, որ խորհրդարանի շենքի մոտ այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Հիշեցնենք՝ ժամեր շարունակվող բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն էր, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։
Գավրիլովն արդեն լքել է Վրաստանը, իսկ այս պահին բողոքի մասնակիցները պահանջում են մի շարք պաշտոնյաների հրաժականները։ Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: