Գիորգի Կվիրիկաշվիլին հյուրընկալել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահին

 

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել   է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի  Ազգային խորհրդի ղեկավար Կրիստա Մարկվալդերի հետ:

Կողմերը քննարկել են  Վրաստանի և Շվեիցարիայի համագործակցության հեռանկարների  մասին հարցեր:   Շոշափել են նաև արևելյան համագործակցությանը վերաբերվող խնդիրներ: Քննարկվող թեմաներից  է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացումը:

Վրաստանի վարչապետն ընդգծել է Վրաստանի լեռնային շրջանների զարգացման ծրագրերում Շվեյցարիայի դերակատարությունը` նշելով, որ ծրագրերը հիմնականում իրականացվել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ:

Կվիրիկաշվիլին Շվեյցարիայի ազգայի խորհրդի նախագահին ներկայացրել է կառավարության մշակած  4 կետից բաղկացած գործունեության ծրագիրը, ինչը բարեփոխումներ է նախատեսում  տնտեսության, կրթության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանը, բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ: Տեղեկացնում է «News.ge»-ն:

Թողնել պատասխան