Մենք հետաքրքված ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Կվիրիկաշվիլի

 

«Մեզ հետաքրքրում է Ռուսաստանի հետ հարաբերությունների  կարգավորումը, ինչպես նաև առկա  լարվածության կրճատումը»:   Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` միևնույն ժամանակ նշելով, որ այդ ամենը չպիտի լինի ռազամավարական  հարցերի շուրջ փոխզիջումների գնալու  տարբերակով. «այդ հարցերն են` տարածքային ամբողջականություն, երկրի  ինքնիշխանություն: Երբ ասում եմ ինքնիշխանություն, նկատի ունեմ  վրաց  ժողովրդի Եվրոպայի մաս դառնալու ինքնիշխան որոշումը»:

Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ  այս որոշման մեջ փոփոխություն չի լինելու. «Մենք  Ռուսաստանին   ուղերձ ենք հղում` ասելով, որ  չենք  միանա  ոչ մի առճակատման.  պետք  է խուսափենք  ցանկացած, հատկապես ռազմական լարվածությունից:  Դրա  համար կարելի է ասել, որ այսօր մենք  փրկվելու քաղաքականություն են վարում»,— հայտարարել է  Գիորգի Կվիրիկաշվիլին:

«interpressnews»,-ի տեղեկացմամաբ` վարչապետը «փրկվելու քաղաքականություն» ասելով նկատի ունի Ռուսաստանի հետ լարվածության կրճատումը, մյուս կողմից էլ Եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման գործընթացը:

Թողնել պատասխան