Թբիլիսիի մի քանի հին փողոց կվերածվի հետիոտնային գոտու

 

Քաղաքային իշխանությունները պատրաստվում են հին Թբիլիսիի 8 փողոցներ  վերածել  հետիոտնային գոտու:  Քաղաքապետարանից  «Interpressnews»-ին  տեղեկացրել են, որ ավտոմեքենաների համար  կփակվի  Աղմաշենեբելի պողոտայի մի հատվածը` 44 համարից մինչև Զաարբրյուկենի հրապարակ: Նույն  կարգի փողոց  կդառնան  նաև Էրեկլե երկրորդ, Բուսաբանական այգու  և  Ալեքսանդր Ձյումայի անվան  փողոցները: Տրանսպորտի երթևեկությունը կարգելվի նաև  Գորգասալի փողոցի առաջին նրբանցքում:

Հետիոտնի  գոտու կագավիճակ  կտրվի նաև Շարդեն փողոցին: Վերոնշյալ  փողոցների սկզբնամասերում կտեղադրվեն արգելափակոցներ (շլագբաում), որոնց կառավարման  վահանակները կտրվի  տեղի բնակչությանը: Վերջիններս  արտակարգ դեպքերում փողոց  կթույլատրեն  ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության մեքենաներին:

Թբիլիսիի քաղաքաքապետարանը հին Թբիլիսին հետիոտային գոտի դարձնելու որոշումն  ընդունել է` ելնելով բնակչության խնդրանքներից և զբոսաշրջիկներին ավելի հմայելու ցանկությունից:

Թողնել պատասխան