«Թբիլիսի փրայդ»-ը կլինի երկրի ժողովրդավարության թեստը»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լուիզա Վինտոնը:
Վինտոնն իր անհանգստությունն է հայտնում, որ ԼԳԲՏ համայնքի իրավունքները երկրում պաշտպանված չեն: Նրա հայտարարությամբ, իշխանությունները պետք է ապահովեն «Թբիլիսի փրայդի» խաղաղ անցկացումը:
«Մենք մտահոգված ենք, որ ԼԳԲՏ համայնքի իրավունքները դեռևս պաշտպանված չեն: «Թբիլիսի փրայդը» կլինի երկրի ժողովրդավարության թեստը և իշխանությունները պետք է ապահովեն դրա խաղաղ անցկացումը»,- հայտարարել է Վինտոնը: