Թբիլիսիում վերջին օրերին տեղի ունեցած զինված հարձակումները վկայում են իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքի մասին: Նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Նիկա Մելիան` նշելով, որ պետությունը այսօր ընտանիքներին զենք բաժանելով է զբաղված:
«Թբիլիսիում ազատ շրջում են զինված անձիք: Սա միանգամայն վկայում է իշխանության անպատասխանատվության մասին. որտե՞ղ է Ներքին գործերի նախարարը: Մի՞թե այդ մարդը դեռ ունակ է որևէ գործ անել: Մենք խոսք ենք տալիս` հոկտեմբերի 9-ից պետությունը կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը»,-Նիկա Մելիայի խոսքերն է փոխանցում «interpressnews»-ը: