«Երեկոյան ժամը 7-ին արժանապատվության ցույց ենք անելու Վրաստանի խորհրդարանի մոտ»,- այս մասին հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները:
Նրանց խոսքով, թույլ չեն տա որևէ ասամբլեա տեղի ունենա, որին մասնակցում է ռուս պատգամավոր:
Ընդդիմադիրները քաղաքացիներին կոչ են անում գալ հանրահավաքին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա է նաև պատվիրակություն Ռուսաստանից։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Քիչ առաջ էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։