Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 5-ին Թբիլիսիի Ղիփշաձե փողոցում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող քաղաքացուն ձերբակալել է Զեստաֆոն քաղաքում: Վրաստանի ՆԳՆ-ը տարածած հայտարարության մեջ տեղեկացնում է, որ Թբիլիսիի, Իերերթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո (ստորին) Սվանեթիի Ոստիկանական բաժանմունքների աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1991թ. ծնված Վրաստանի մեկ քաղաքացի: Վերջինիս անունը ՆԳՆ-ը այս փուլում չի հրապարակում:
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի սեպտեմբերի 5-ին Թբիլիսիի Ղիփշաձե փողոցի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում վարպետի հետ ունեցած վեճի արդյունքում հրազենով կրակել է բացել նրա ուղղությամբ, որից հետո լքել դեպքի վայրը: Վիրավորված վարպետը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:
Հարուցվել է քրեական գործ` Վրաստանի ՔՕ-ի 108 և 236 հոդվածների համաձայն: Այն ենթադրում է կանխամտածված սպանություն, հրազենի ապօրինի ձեռք բերում, պահում և կրում: