Հունիսի 23-ին Թբիլիսիում կանցկացվի սպորտային մարաթոն: Այդ մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարման նիստում:
Կախա Կալաձեն բնակչությանը կոչ է արել միանալ մարաթոնին:
«Մենք ցանկանում ենք մարաթոնի միջոցով նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը: Այսպիսի մարաթոն ունեցել ենք նաև անցյալ տարի, և այս տարվա հունիսի 23-ին, կիրակի օրը, հրավիրում ենք բոլորին մասնակցելու մարաթոնին:
Մարաթոնը կսկսվի և կավարտվի նոր վերանորոգված Օրբելիանի հրապարակում: Ժամը 9:00-ին կսկսվի մասնակիցների գրանցումը, իսկ 10:00-ին կմեկնարկի վազքը», — ասել է Կալաձեն: