Վրաստանի բնակչության 82 տոկոսը սպորտի հետ առնչություն չունի

Խորհրդարանի սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասին» օրինագծի եզրափակիչ քննարկումը:

Նախագիծը փոփոխություններ է մտցրել սպորտի ֆեդերացիաների, նախադպրոցական հաստատությունների, դպրոցների և համալսարանների սպորտային ծրագրերում։

Քննարկմանը նշվել է, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը և նպաստում առողջապահության ոլորտում բյուջետային միջոցների խնայմանը:

Նաև նշվել է, որ Վրաստանի բնակչության 82 տոկոսը սպորտի հետ առնչություն չունի։