Բախում Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև. կա մեկ զոհ

Ստամբուլում Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով Վրաստանի քաղաքացիներից մեկը մահացել է, իսկ Ռուսաստանի քաղաքացին հրազենից ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղի լրատվամիջոցների տեղեկատվությամբ, կողմերի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել տեղափոխող ընկերության գրասենյակում, նրանք իրար դեմ կիրառել են սառը զենք և հրազեն: Տեղեկատվության համաձայն մահացածը 56-ամյա Թենգիզ Փխակաձեն է:

Թուրք իրավապաշտպանները փնտրում են Վրաստանի երկու քաղաքացու: Միջադեպին մասնակից այլ անձանց ոստիկանությունն արդեն ձերբակալել է: