Վրաստանի վիճակագրական ծառայության 2019 թվականի առաջին քառամսյակի տվյալներով՝ գրեթե բոլոր ոլորտներում տղամարդկանց աշխատավարձը գերազանցել է կանանց աշխատավարձին:
Ըստ վիճակագրության՝ 2019 — ի առաջին 4 ամիսներին կանանց միջին աշխատավարձը կազմել է ամսական 876.1 լարի, տղամարդկանցը՝ 1294.1 լարի:
Այս տարի Վրաստանում ամսական միջին աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 33,5 լարիով: Աճ է նկատվում բոլոր սեկտորներում:
Ելնելով գործունեության բնույթից՝ համեմատաբար ավելի բարձր ամսական եկամուտ է ստացվում ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտներում՝ մոտ 1894.3 լարի, մասնագիտական, գիտական ու տեխնիկական գործունեություն՝ 1799 լարի, տեղեկատվական ու կապի ոլորտ՝ 1751.8 լարի:
Նշված հաշվետու ժամանակահատվածում բիզնես ոլորտում վարձու աշխատողների ամսական եկամուտը կազմել է միջինը 1151.9 լարի: