«ԱՄՆ-ի հետ կարևոր փաստաթղթեր ստորագրեցինք, մոտ ապագայում էլ ավելի կարևոր երկկողմ փաստաթղթեր կստորագրենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
ԱՄՆ-ի առևտրի քարտուղարի հետ հանդիպումից հետո հնչած հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրվի, վարչապետը պատասխանել է.
«Չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել: ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը անցել է որակապես նոր մակարդակի: Կոնգրեսը նախաձեռնել է շատ կարևոր օրինագիծ, որտեղ այդ թվում շեշտը դրվել է այն հարցին, որ երկու երկրների միջև պետք է հաստատվի ազատ առևտրի մասին համաձայնագիր: Մենք այս հարցին շատ մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում և չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: