«Միջազգային հանրությունը կիսում է այն կարծիքը, որ մեր երկրում 2020 թվականին ընտրությունները պետք է տեղի ունենան համամասնական կարգով»,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարարի նախկին տեղակալ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդրե Բարամիձեն:
Վերջինս խոսել է ընտրական համակարգի փոփոխությունների անհրաժեշտության մասին:
«Մենք 250 հազար ստորագրություն ունենք, չնայած ստորագրահավաքը շարունակվում է: Պատրաստվում ենք հանդիպել մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց և ծանոթացնել մեր դիրքորոշմանը: Ընդհանրապես, միջազգային հանրությունը կիսում է այն կարծիքը, որ մեր երկրում արդեն 2020 թվականին ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով: Օրինակ, Վենետիկի հանձնաժողովն իր վերջին զեկույցում, սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ երեք անգամ նշել է, որ արդեն 2020 թվականին ընտրությունները պիտի անցկացվեն համամասնական ընտրակարգով: Իշխանություններին, անպայման, կստիպենք փոխել այս հիմարությունը»,- հայտարարել է Բարամիձեն:
Նշենք, որ մոտ 20 ընդդիմադիր կուսակցություն պահանջում է չեղյալ համարել մեծամասնական ընտրակարգը: