Բիձինա Իվանիշվիլի խոսել է «Միացյալ ազգային շարժման» մասին եւ հայտարարել, թե հեղափոխությունից 13 տարի անց, ամռանը նրանք նոր հեղափոխություն են պլանավորելիս եղել։ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տեղեկությունով, «Միացյալ ազգային շարժումը» փորձում է այնպես անել, որպեսզի ընտրություններ չունենան: Ինչպես Իվանիշվիլին Գուրիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ է հայտարարել, «Միացյալ ազգային շարժումը» հեղափոխություն նախապատրաստելու մի քանի ձախողված փորձ է իրականացրել: Իր խոսքերով, այս կուսակցության հույսը բացառապես հեղափոխության ճանապարհով իր նպատակներին հասնելն է:
«Այս տարիների կառավարման ընթացքում միշտ ուժի վրա են հենվել: Հեղափոխությունից 13 տարի անց, ամռանը նորից հեղափոխություն էին նախապատրաստում: Տեղեկություններ ունենք ներսից, բայց դա նաեւ ակնհայտ է:Հիշո՞ւմ եք, ցույցեր էին ուզում սկսել, որպեսզի թույլ կառավարությունը անմիջապես գնա: Աշնան ամիսներից գարուն էին տեղափոխում և այսպես շարունակ: Այժմ եւս նրանք հույս ունեն, որ հեղափոխության ճանապարհով իշխանության կգան։ Իրենց միակ ծրագիրը՝ ընտրությունների ժամանակ խառնաշփոթ իրավիճակ ստեղծելն է: Պետք է հասկանանք, որ վտանգը շատ մեծ է» ,- հայտարարել է Իվանիշվիլին: