Թբիլիսիի մանկապարտեզներում 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության էլեկտրոնային գրանցումը կսկսվի 2019 թվականի հունիսի 12-ին: Հաղորդում են քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից։
Գրանցումը կանցկացվի երկու փուլով՝ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում www.kids.org.ge:
Առաջին փուլը կսկսվի հունիսի 12-ին, ժամը 12:00-ին և գրանցվել կկարողանան՝
- Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները
- Մանկատան շահառուները
- Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաները
- Նույն մանկապարտեզ արդեն հաճախող երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները
- Թբիլիսիում 2015 թ. հունիսի 13-14-ի աղետի հետևանքով տուժած ընտանիքների երեխաները
- Միայնակ ծնողի կարգավիճակ ունեցողների երեխաները:
Գրանցման երկրորդ փուլը կսկսվի հունիսի 19-ին, ժամը 12:00-ին, որին կկարողանան մասնակցել վերևում չնշված բոլոր այլ դիմորդներ: Միևնույն ժամանակ, երեխան կարող է գրանցվել միայն մեկ մանկապարտեզում:
Հատկանշական է, որ կարող են գրանցվել բոլոր այն երեխաները, որոնց 2 տարեկանը լրացած կլինի ուսումնական տարվա սկզբին (ոչ գրանցման պահին)։