Վրաստանի խորհրդարանի նորաստեղծ էթիկայի խորհուրդը վաղը կգումարի առաջին նիստը: Խորհրդարանի լիագումար նիստում պատգամավոր Իրինա Փրուիձեն տեղեկացրել է, որ վաղվա հանդիպումը կլինի կազմակերպչական՝ խորհուրդը կսկսի աշխատել կանոնակարգի և բողոքարկման ձևի վերաբերյալ հարցերի շուրջ:
Վրաստանի խորհրդարանի էթիկայի խորհրդի կազմում են պատգամավորներ Իրինա Փրուիձեն, Նինո Ծիլոսանին, Ռուսլան Գաջիևը, Կոբա Լուսմանաշվիլին, Գենադի Մարգվելաշվիլին, Ռատի Իոնաթաշվիլին, Ռուսլան Պողոսյանը, Օթար Կախիձեն, Խաթունա Գոգորիշվիլին, Սերգի Կապանաձեն, Էմզար Կվիցիանին, Մամուկա Չիքովանին, Էկա Բեսելիան և Ռամազ Նիկոլաիշվիլին:
Խորհուրդը դիտարկելու է գարնանային նստաշրջանում պատգամավորների ընդունած էթիկայի կոդեքսի կետերը խախտելու բոլոր փաստերը՝ հրապարակելով դրանց մասին նյութեր, ինչպես նաև օրենսդիրներին խորհրդատվություններ է տալու։