Վատիկանը չի ընդունում գենդերային ժամանակակից տեսությունը: Այս մասին տեղեկատվություն է տարածում ամերիկյան հեղինակավոր The New York Times հանդեսը:
Վատիկանը հունիսի 10-ին հրապարակել է ծավալուն փաստաթուղթ, որտեղ մանրամասն մեկնաբանում է գենդերի ժամանակակից տեսության հետ կապված վերաբերմունքը: Փաստաթղթում Վատիկանը, մասնավորապես, դատապարտում է այն կարծիքը, որը անձը կարող է ինքն ընտրել սեփական սեռը:
Այսօր որոշ ինստիտուտների կողմից սեռի տարբերակումը ավանդական ընտանիքների համար վտանգ է առաջացնում, եզրափակում են փաստաթղթի հեղինակները։