Դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհը Վրաստանը հաջողությամբ կավարտի։ Այս մասին Ժնևում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, Արևմուտքում Վրաստանի դաշնակիցները պետք է ավելի շատ գործեն, որպեսզի դիմակայեն այն ճնշմանը, որը Ռուսաստանն է իրականացնում Վրաստանի հանդեպ՝ Եվրոպայի հետ ինտեգրացիայի ճանապարհին կանգնելու համար:
Նախագահ Զուրաբիշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի:
«Իմ կարծիքով օկուպացված տարածքների բնակչությունը հասկանում է, որ հեռանկարը Հյուսիսում չէ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ կոչ անելով Արևմուտքին բռնակցված տարածքների հարցով ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: