Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության նիստ: Հանդիպումը ղեկավարել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
Օրակարգում ընդգրկված հարցերն անհայտ են ԶԼՄ-նեերի համար, սակայն, ակնհայտ է, որ քննարկվել են նաև նախօրեին կայացած ընտրությունները:
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Մթածմինդայում տեղի ունեցած խորհրդարանական միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալների համաձայն, ձայների մեծամասնությունով առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն։