ԼԳԲՏ համայնքը երթն անկացնելու համար ստորագրահավաք է հրապարակել

ԼԳՏՊ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող All out կազմակերպությունը Tbilisi Pride-ի (հոմոֆոբիայի դեմ պայքարի երթ) կազմակերպման հետ կապված միջազգային ստորագրահավաք է հրապարակել: Հեղինակները պատկան մարմիններին կոչ են անում երթի ողջ ընթացքում ապահովել մասնակիցների անվտանգությունը:

Նշվում է, որ առաջին անգամ հունիս ամսվա ընթացքում ծրագրված երթը մեծ հնարավորություն է հանրությանը, որում հոմոֆոբիան և միասեռականների հանդեպ բռնությունը շարունակում է խնդիր մնալ, տեղեկացնելու ԼԳԲՏ անձանց, նրանց պահանջների ու իրավունքների մասին:

«Միջոցառումների շաբաթվա մասին հայտարարությունից հետո ծայրահեղական կազմակերպությունները սկսեցին բռնության սպառնալիքներ տարածել: Ի պատասխան, Վրաստանի կառավարությունը կոչ է արել չեղարկել միջոցառումները և հրաժարվել մասնակիցների անվտանգությունն ապահովելուց: Սակայն մենք չենք հանձնվել»,- գրված է ստորագրահավաքի էջում: