Այսօր` հունիսի 9-ին, Մթածմինդայի #1 մեծամասնական ընտրատարածքում տեղի են ունենում խորհրդարանական միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլ:
Ընտրատարածքում 31 ընտրատեղամաս կա: Քվեարկությունը սկսվել է ժամը 8-ից և կավարտվի 20:00-ին: Մթածմինդայում գրանցված է 44 հազար ընտրող:
Երկրորդ փուլում միայն երկու թեկնածու կա` իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու Լադո Կախաձեն և «Եվրոպական Վրաստան, Ազատ դեմոկրատներ» դաշինքից Շալվա Շավգուլիձեն:
Նշենք, որ մայիսի 19-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում Կախաձեն ստացել էր ընտրողների 41 տոկոսի, իսկ Շավգուլիձեն` 36.83 տոկոսի վստահությունը: