Հուլիսի 1-ից Թբիլիսիի մետրոպոլիտենը կաշխատի 06:00-ից մինչև 23:00-ն։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Քաղաքապետը հայտնել է, որ հոսանքալարերը վատ վիճակում են գտնվում և դրանք պետք է փոխվեն:
«Աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից, այդ իսկ պատճառով աշխատող ընկերությանը պետք է հնարավորություն տանք նորմալ պայմաններում աշխատել: Հետևաբար, մետրոն կսկսի աշխատել առավոտյան ժամը 06:00-ին և մեկ ժամ շուտ՝ 23:00-ին կավարտի աշխատանքը»,- հայտարարել է Կալաձեն:
Կալաձեի խոսքով՝ նոր հոսանքալարերի տեղադրման աշխատանքները կավարտվեն 2020 թվականի հուլիսին: