Թբիլիսիին հարակից Վազիանի գյուղում՝ 4-րդ մեխանիզացված բրիգադի շարահրապարակում, այսօր՝փետրվարի 15-ին պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ռազմական երթի մրցույթ է հայտարարելու: Ինչպես-ին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից` միջոցառման ժամանակ Ազգային գվարդիայի ռազմական նվագախումբը կկատարի ռազմերթեր: Վրաստանի զինվորական փողային երաժշտության զարգացման և ավանդույթների ստեղծման նպատակով` Պաշտպանության նախարարությունը մրցույթը հայտարարում է նախագահի հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա են գտնվելու Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Վախթանգ Կապանաձեն, Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն,Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Իվլիանե Խաինդրավան,նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին,Վրաստանի երգահանների միության ղեկավար Կախա Ցաբաձեն, ինչպես նաև Վանո Սարաջիշվիլիի անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի դասախոսներ և ուսանողներ: