Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է Զելենսկին:
Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը Բախտաձեի հետ փոխանակվել են հեռախոսի համարներով:
«Այո, շատ լավ մարդ է: Մենք փոխանակվեցինք հեռախոսի համարներով, խոսեցինք մեր հարաբերությունների մասին, Վրաստանից և Ուկրաինայից»,- ասել է Զելենսկին:
Այն հարցին, թե պատրաստվում է Ուկրաինայի նախագահը մոտ ապագայում այցելել Վրաստան, Զելենսկին պատասխանել է.
«Ինչու ոչ, այո: Վրաստանը շատ լավ երկիր է: Մեկ անգամ եղել եմ»,- հայտարարել է Զելենսկին: