Վրաստանում ԼԳԲՏ համայնքի շահերը ներկայացնող Tbilisi Pride հասարակական կազմակերպությունը հունիսի 18-ին միջոցառումների շարքը կսկսի միջազգային գիտաժողովով, կավարտի հունիսի 23-ին՝ քայլերթով: Հիշյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումներից է նաև սոցիալական թատրոնի կազմակերպումը։
Կազմակերպությունը դեռևս չի հստակեցնում, սակայն, միջոցառումների անցկացման վայրն ու ձևաչափը։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ներքին գործերի նախարարությունը ԼԳԲՏ համայնքին այլընտրանքային հարթակներ է առաջարկել, ինչը դարձել է Tbilisi Pride կազմակերպության դժգոհության պատճառ: