Վրաստանը պատրաստ է հեշտացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքն իր տարածքային ջրեր։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խորհրդարանին ներկայացված առաջին տարեկան զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ Վրաստանը մշակել է օրենսդրական փաթեթ, որը կհեշտացնի Վրաստանի տարածքային ջրեր և նավահանգիստներ մուտք գործելու դիվանագիտական թույլտվությունը։
Վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ի մշտական գործող ծովային միավորումների այցերի թիվը Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ աճել է: Վրաստանն իր կողմից պատրաստ է էական ներդրում անել սևծովյան ավազանի շրջանում խաղաղության և անվտանգության հարցերում: