Վրաստանի վարչապետը խորհրդարանում հանդես կգա ամենամյա զեկույցով

Այս ամիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանի առաջ հանդես կգա ամենամյա զեկույցով:

Վարչապետի ամենամյա զեկույցը նոր կանոնակարգով նախատեսված ընթացակարգ է, երբ կառավարության ղեկավարը պարտավորվում է տարին մեկ անգամ՝ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի վերջին ամսվա ընթացքում (հունիսին) խորհրդարանին ներկայացնել կառավարության ծրագրի կատարման մասին զեկույց:

Նշված զեկույցը կանոնակարգի համաձայն գրավոր տեսքով պետք է ներկայացվի խորհրդարանին ոչ ուշ, քան հունիսի 1-ը:

Վարչապետի զեկույցի հստակ ժամկետը վարչապետի հետ որոշում է խորհրդարանի բյուրոն: