«Մենք մեր ժողովրդին խոստանում ենք հնարավորություն տալ տեսնել այլընտրանքային ճանապարհ և ուժ: Մենք հնարավորություն կտանք, որպեսզի կրկին ընտրությունները չմնան վատի ու ավելի վատի միջև»,- այս մասին «Միասնական Վրաստան-դեմոկրատական շարժում» կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն:
«Մի քանի տարի է, որ մեզ վախեցնում են, թե Սաակաշվիլին կվերադառնա իշխանության՝ այդպիսով ստիպելով Իվանիշվիլիի օգտին ընտրություն կատարել: Առաջ ապրում էինք լավ լինելու հույսով, իսկ այժմ նրանով, որ վատ չի լինի: Իվանիշվիլին մեզ այսօր վախեցնում է Սաակաշվիլիի վերադարձով, այդ իսկ պատճառով նրան գիտակցաբար չպատժեց»,- հայտարարել է Բուրջանաձեն:
Բուրջանաձեն ավարտելով խոսքը, կոչ է արել ժողովրդին չտրվել Իվանիշվիլի-Սաակաշվիլի խաղին: Նրա խոսքով նախագահական և միջանկյալ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը ոչ Սաակաշվիլիին է ուզում, ոչ էլ Իվանիշվիլիին:
Խորհրդարանի նախկին խոսնակը կոչ է արել նաև ընտրություն կատարել ոչ թե մեկի գրպանի հաշվին, կամ մյուսի դեմ, այլ հարցնելով, թե ով կարող է երկիրը փակուղուց դուրս հանել: